12:48 | 04.10.19 | Նորություններ | 2081

    Yandex-ի առաջատար դեմքերը ելույթ կունենան WCIT 2019-ում

    WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում հոկտեմբերի 8-ին ելույթ կունենան Yandex ընկերության առաջատար դեմքերը:

    Yandex.Taxi-ի EMEA ու CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը կմասնակցի կայանալիք «Խելացի քաղաք. Երազանք թե՞ աղետ» պանելային քննարկմանը:    

    Քննարկման մասնակիցների շարքում են Lyft-ի Ֆինանսական ռազմավարության հարցերով փոխտնօրեն Միշել ԴեԲելան, Siemens-ի կայուն զարգացման եւ քաղաքների գծով փոխտնօրեն Ջենի Բոֆինգեր-Շուստերը, Intel-ի փոխտնօրեն Քերոլին Տ. Սյուվերդը:

    Նույն օրը Yandex ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը ելույթ կունենա «Ականավոր բանախոսների շարքի» շրջանակում: Նա կխոսի տրանսպորտի եւ անօդաչու մեքենաների ապագայի մասին:


    Հոկտեմբերի 8-ի երեկոյան Disruption Delusion պանելային քննարկմանը կմասնակցի «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: