16:58 | 03.10.19 | Նորություններ | 10604

Երեւանում կայանալիք Արեւելաեվրոպական DNS համաժողովն ընդունում է գրանցման հայտեր

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի կունենա 4-րդ Արեւելաեվրոպական DNS համաժողովը (EEDNSF), որի կազմակերպիչն է ICANN (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա) ընկերությունը, իսկ հյուրընկալը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` .am դոմենային անունների տիրույթի Ռեգիստրը։

EEDNSF-ը տարածաշրջանային միջոցառում է եւ տարածաշրջանում ICANN-ի տեղեկատվական ջանքերից մեկը։ Նրա նպատակն է նպաստել իրազեկությանը եւ համագործակցություն ապահովել դոմենային անունների համակարգին (DNS) առնչվող բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Միջոցառումը հնարավորություն է տալիս տարածաշրջանային հարթություն բերել DNS-ի վերաբերյալ համաշխարհային քննարկումները եւ բացահայտել հեռանկարները տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում։

Ֆորումին կմասնակցեն ICANN-ի գործադիր տնօրեն եւ նախագահ Գորան Մարբին, խորհրդի անդամ Դանկո Ջեվտովիչը եւ տեխնոլոգիական հարցերով ղեկավար Դեյվիդ Կոնրադը:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Միջոցառումը կանցկացվի N2 Ֆորումի շրջանակում, որը միավորում է տեղական եւ միջազգային ինտերնետ համայնքի խաղացողների՝ «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո: