14:08 | 03.10.19 | Նորություններ | 9498

Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում:

Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչեւ 100 Մբ/վ արագությամբ:

Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում: Այս ցանցն ավելի լավ է հաղթահարում խոչընդոտները, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժական ինտերնետի արագությունը եւ բարելավել ծածկույթը ոչ միայն դրսում, այլեւ շենքերի ներսում:

«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել բջջային կապի ոլորտում, եւ այսօր մենք ուրախ ենք հաճելի լուրով կիսվել Էջմիածնի տասնյակ հազարավոր բնակիչների հետ, ում հասանելի է դարձել չորրորդ սերնդի նոր բջջային ցանցը: Beeline-ի բոլոր բջջային ինտերնետ ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ եւ հարմար՝ ժամանակակից 4G ստանդարտի բջջային ցանցի շնորհիվ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բջջային ցանցի զարգացումը, շահավետ սակագները եւ մեծ արագությունները դրականորեն ազդեցին Beeline բաժանորդների ակտիվության վրա. ընկերության ցանցում սմարթֆոնների քանակը տարվա սկզբի համեմատ ավելացել է ավելի քան 6%-ով, իսկ սմարթֆոնների օգտատերերի շրջանում շարժական ինտերնետից օգտվողների թիվը աճել է 10%-ով: Նույն ժամանակահատվածում Beeline-ը 4G կայանների քանակը Հայաստանում ավելացրել է 24%-ով եւ շարունակելու է ակտիվորեն ընդլայնել այս ցանցի ծածկույթը ամբողջ երկրում:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Beeline-ը հայտարարեց անսահմանափակ շարժական ինտերնետի տրամադրման մասին: Կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են միանալ ծառայությանը եւ օգտվել շարժական ինտերնետից առանց ծավալի կամ արագության սահմանափակումների՝ ամսական 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց: Ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը, օգտագործելով *0500# USSD հրահանգը, կամ ակտիվացնել My Beeline Armenia հավելվածում: