11:48 | 03.10.19 | Նորություններ | 9748
«Ռոստելեկոմ»-ը բարելավել է բաժանորդներին մատուցվող ծառայությունների պայմանները՝ ներկայացնելով նոր փաթեթային լուծումներ։
Նոր փաթեթները ներառում են ինտերնետի ավելի բարձր արագություն թե՛ գործող եւ թե՛ նոր բաժանորդների համար, որոշ դեպքերում՝ մինչեւ 25 Մբ/վ, իսկ տարեկան բաժանորդագրության պարագայում՝ մինչեւ 50 Մբ/վ ավել արագությամբ։
«Փաստ է, որ համացանցից օգտվելիս մեզանից յուրաքանչյուրն օրեցօր ավելի մեծ ծավալների բովանդակություն է սպառում։ Հաշվի առնելով այս հանգամանքը եւ մի շարք բաժանորդների առաջարկները՝ այսուհետ ներկայացնում ենք Ինտերնետի առավել բարձր արագությամբ փաթեթներ, ընդ որում՝ պահպանելով նախկին ամսավճարները։ Մենք ջանք չենք խնայում, որ մեր բաժանորդները մշտապես վայելեն գերարագ եւ որակյալ Ինտերնետ հասանելիություն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին տրամադրվող նոր առաջարկները հետեւյալն են՝
Առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական կայքում: