14:30 | 01.10.19 | Նորություններ | 1802

OnePlus 7T-ն՝ 2019թ. լավագույն սմարթֆոն

Business Insider-ը հրապարակել է 2019թ. լավագույն սմարթֆոնների վարկանիշը, որտեղ առաջատար է OnePlus 7T մոդելը:

Նշվում է, որ սմարթֆոնն ունի գեղեցիկ դիզայն, հիանալի տեսախցիկ: iPhone 11-ը երկրորդ տեղում է իր՝ 6.1 դյույմանոց էկրանի եւ հզոր պրոցեսորի շնորհիվ: OnePlus 7 Pro-ն եզրափակում է լավագույն եռյակը:

 

Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով մոդելի արժեքի եւ ֆունկցիոնալության հարաբերակցությունը:

Փետրվարին Business Insider-ի հրապարակած վարկանիշում առաջատար էր չինական OnePlus 6T մոդելը, որին հաջորդում էր iPhone XR-ը, իսկ երրորդ հորիզոնականը կիսում էին Google Pixel-ը եւ Pixel 3 X-ը: