14:17 | 23.09.19 | Նորություններ | 2221

Robotex Armenia միջազգային մրցույթը՝ նոյեմբերի 9-ին

Նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ նախաձեռնությամբ Հայաստանը կհյուրընկալի Robotex Armenia ռոբոտաշինության ամենամասշտաբային միջազգային մրցույթը:

Մրցույթին կմասնակցեն Արմաթ ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաեւ Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անհատներ եւ ընկերություններ։ Մանրամասները հասանելի են այստեղ:

Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը: Այն նաեւ հարթակ է ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների համար՝ սեփական հմտությունները եւ գիտելիքները ցույց տալու համար։