12:35 | 18.09.19 | Նորություններ | 5711

HIVE Tech Summit-ը՝ հոկտեմբերի 5-ին

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա HIVE Ventures-ի ամենամյա տեխնո համաժողովը:

5-րդ անգամ անցկացվող համաժողովն այս տարի կհյուրընկալվի Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը: Մասնակցությունը վճարովի է:

Համաժողովը կնշանավորվի դեմ առ դեմ հանդիպումներով՝ ստարտափների եւ ներդրողների մասնակցությամբ, պանելային քննարկումներով եւ ելույթներով:

Կանցկացվի նաեւ փիչինգ մրցույթ, որի հաղթող ստարտափը կստանա $25 հազ. ներդրում:

HIVE Ventures-ում նշել են, որ Հայաստան կայցելեն Սիլիկոնյան հովտի առաջատար վենչուրային հիմնադրամների եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Kleiner Perkins, Google, NextPlay Capital, Square, Chime, Netflix, Kapor Capital, ServiceTitan, Nova Credit, UpWest Labs, Spark Capital եւ այլն:

HIVE Ventures-ը հայկական ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն եւ հասանելիություն՝ Սիլիկոնյան հովտի ռեսուրսներին: Ամերիկյան ընկերություններին էլ հիմնադրամն օգնում է Հայաստանում մասնաճյուղեր բացել:

Մինչ օրս, հիմնադրամը ներդրում է կատարել 40 ստարտափներում՝ ՀՀ-ից եւ ԱՄՆ-ից, այդ թվում՝ ServiceTitan, Gecko Robotics եւ ShopMonkey:

HIVE Ventures-ը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում: Այն Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է: