11:15 | 18.09.19 | Նորություններ | 2588

Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատորն ընդունում է հայտեր

Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր ծրագիրն ընդունում է հայտեր ստարտափներից:

Աքսելերատորի նպատակն է ներգրավել ստարտափներին կառավարման նոր լուծումների մշակման ուղղությամբ։

Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Մասնակցության հայտը հասանելի է այստեղ:

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Hero House-ի (Կատալիստ հիմնադրամ) եւ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության կողմից։

Կառավարման տեխնոլոգիան աշխարհում մեծ զարգացում ապրող ուղղություն է։ Կառավարման տեխնոլոգիայի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլար։ Այն ուղղված է կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության, թափանցիկության եւ հասանելիության բարձրացմանը։

Աքսելերատորը ստարտափ թիմերին կտրամադրի բիզնես եւ տեխնոլոգիական փորձագիտական խորհրդատվություն եւ մենթորություն, ինչպես նաեւ ազդեցության գնահատման մեթոդաբանություն եւ հմտություններ։