17:06 | 16.09.19 | Նորություններ | 7595

    Ալեքսիս Օհանյանն Արցախ այցելելու հրավեր է ստացել

    Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն Արցախ է հրավիրել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:



    Այդ մասին Արցախի խորհրդարանի նախագահը գրել է Twitter-ի իր էջում:



    Ալեքսիս Օհանյանը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ գլոբալ համաժողովին: Համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։