11:21 | 02.09.19 | Նորություններ | 1823

    Հերթական ՊեչաԿուչա երեկոն նվիրված կլինի տվյալագիտությանը

    Սեպտեմբերի 4-ին՝ 20:00-ին, ISTC կենտրոնում կկայանա ՊեչաԿուչա երեկոն, որը նվիրված է տվյալներին, եւ թե ինչպես են նրանք փոխում աշխարհը:

    Միջոցառումը կազմակերպվում է Դատաֆեսթ Թբիլիսիի, Հայաստանի ՊեչաԿուչա թիմի, ISTC, FAST եւ Կիրակի հիմնադրամների համագործակցությամբ։

    Երեկոյի ընթացքում ելույթ կունենան տվյալների ու տվյալագիտության համաշխարհային ու տեղական մակարդակի մասնագետներ: Նրանք կպատմեն, թե ինչպես են տվյալները փոխում աշխարհը։

    Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել այստեղ: