12:52 | 30.08.19 | Նորություններ | 10868

Ucom-ն ու Creative Armenia-ն հայտարարել են «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին

Creative Armenia-ն ներկայացրել է «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին եւ եզրափակիչ 10 մասնակիցներին։

2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին Creative Armenia մտացածին ֆիլմի իր պաստառի համար։

Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը, Սիլվա Հարությունյանը եւ Սիրանուշ Մկրտչյանը։

«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի արդեն երկրորդ գործակցությունն է: Հաջորդ մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։

«Ucom-ը խրախուսում է ստեղծարար եւ նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող եւ իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն: Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ: