12:44 | 29.08.19 | Նորություններ | 2466
Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն դրամապանակին կցված քարտից կամ դրամապանակի հաշվեկշռից գումար փոխանցել ԱրՔա համակարգի անդամ բանկերի թողարկած ցանկացած քարտին:
Ընկերությունում նշել են, որ այդ ամենը հնարավոր է «մի քանի վայրկյանում»:
«Telcell-ը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունները՝ վճարային ժամանակակից գործիքների ու նոր հնարավորությունների տրամադրմամբ: Այս նոր հնարավորությունը ներդնելով՝ մենք նպատակ ակնթարթային փոխանցումների համակարգը հասանելի դարձնել մեր հայրենակիցներին, վճարման գործընթացն էլ՝ առավել հարմարավետ: Մենք շարունակելու ենք մշակել անկանխիկ եւ ակնթարթային վճարման նոր գործիքներ՝ մեր հաճախորդներին հնարավորություն տալով այդքան թանկ ժամանակը հատկացնել առավել կարեւոր հարցերի»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը: