18:05 | 21.08.19 | Նորություններ | 12282
Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առեւտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար, ովքեր չէին հասցրել պարտատոմսերը ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում:
2019թ. օգոստոսի 16-ին Ucom ընկերությունն իրականացրել է դոլարային եւ դրամային պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումները:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ ներդրողներն արդեն իսկ կարող են մարման ժամկետից շուտ վաճառել իրենց պարտատոմսերը կամ դրանց մի մասը։ Իսկ մեր վստահելի գործընկերոջը՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը, շնորհվել է շուկա ստեղծողի (market maker-ի) կարգավիճակ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Այսպիսով ավարտին հասցրեցինք տեղաբաշխման գործընթացի հետ կապված վերջին փուլը: Պարտատոմսերն արդեն հասանելի են ֆոնդային բորսայում, եւ մենք վստահ ենք, որ դրանք դառնալու են ամենաակտիվ շրջանառվող գործիքներից մեկը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։
Ներկայումս ֆոնդային բորսայում շրջանառվում են 5 մլն ԱՄՆ դոլար եւ 250 մլն դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։
«Գովելի է, որ ընկերությունները հանրությունից վարկային միջոցներ ներգրավելու խիզախություն ունեն, ինչը վկայում է իրենց վստահության մասին։ Եվ կրկնակի գովելի է, որ հանրությունն սկսում է վստահել բիզնեսին ու ավելի շատ ներդրումներ անել արժեթղթերի մեջ։ Այսպիսով, արձանագրում ենք շատ դրական դինամիկա՝ թողարկողների, ներդրողների ու ծավալների աճ», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։