15:55 | 20.08.19 | Նորություններ | 12314

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom՝ չվճարելով ՄԲ-երի համար

Օգոստոսի 20-ից Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար:

Ինչպես նշել են ընկերությունում, ծառայությունից հնարավոր է օգտվել՝ բաժանորդագրվելով առաջարկվող 3 սակագնային պլաններից մեկին՝ Basic, Standard կամ Premium եւ անվճար վայելելով այն առաջին 1 ամսվա ընթացքում:

Ընդ որում առաջին ամիսն անվճար է։ Սակագնային պլանների արժեքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Բաժանորդագրություններ» բաժին:  

«Մինչ այսօր տվյալ պայմաններով uMediaroom հավելվածից կարող էին օգտվել միայն Ucom Ունիվերսալ եւ Ucom Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդները։ Իսկ այսօրվանից Ucom շարժական կապի ձայնային ծառայության ցանկացած բաժանորդ կարող է ներբեռնել uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը եւ դիտել 80-ից ավելի բարձրորակ հեռուստաալիքներ՝ չվճարելով սպառված մեգաբայթերի համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունում հավելել են, որ ներբեռնելով uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը Google Play-ից կամ App Store-ից, Ucom շարժական կապի բաժանորդները հնարավորություն են ստանում դիտել ավելի քան 80 տեղական եւ միջազգային հեռուստաալիքներ, ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ, տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար եւ Catch Up գործառույթի շնորհիվ վայելել մինչեւ 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները։