14:06 | 15.08.19 | Նորություններ | 4509

Huawei-ը, Yandex-ը եւ այլ ընկերություններ քարտեզային նոր ծառայություն են մշակում

Չինական Huawei ընկերությունը ռուսաստանյան Yandex ինտերնետ-ընկերության հետ համատեղ աշխատում է Huawei Map Kit Kit քարտեզային ծառայության ստեղծման ուղղությամբ, հայտնում է China Daily- ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Աղբյուրի փոխանցմամբ, Huawei Map Kit-ը կմիացվի քարտեզագրման տեղական ծառայություններին՝ ընդգրկելով 150 երկիր: Հավելվածը հասանելի կլինի 40 լեզուներով:

«Ռուսական Yandex հոլդինգը եւ ամերիկյան Booking Holdings ընկերությունը ծրագրային ապահովում տրամադրող այն ընկերությունների շարքում են, որոնք համագործակցում են Huawei-ի հետ՝ քարտեզային ծառայություն ստեղծելու նպատակով»,- գրել է China Daily-ն:

Նշվում է, որ ծառայությունը նախատեսված չէ սպառողների կողմից ուղղակի օգտագործման համար: Դրա թիրախում այն մասնագետներն են, որոնք կցանկանան ստեղծել հավելվածներ՝ օգտագործելով ծառայության ընձեռած հնարավորությունները: