15:11 | 17.07.19 | Նորություններ | 9646

Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։

Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչեւ 2019թ-ի հուլիսի 26-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները եւ ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաեւ նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաեւ ապառիկ տարբերակով։

«Beeline- ի գրասենյակներում Apple-ի սմարթֆոնները դարձել է ավելի մատչելի: Օգտվելով մեր նոր առաջարկից, բաժանորդները կստանան նաեւ հաճելի բոնուս` քեշբեքի եւ մեծ ծավալով բջջային ինտերնետի տեսքով, որը կդարձնի նոր սմարթֆոնի ձեռքբերումը ավելի շահավետ եւ հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչեւ նորագույն iPhone Xs Max։