16:32 | 11.07.19 | Նորություններ | 8939

    Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի

    Beeline-ն անցկացնում է ակցիա Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար: Երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:

    Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 40, 65 եւ 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 եւ 10500 դրամ: Առաջարկի պայմաններով հաճախորդը պետք է վճարի 15000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչեւ 30 օր ժամկետով:

    «Զբոսաշրջիկներին միշտ չէ որ հարմար է մոդեմ ձեռք բերելը՝ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար: Հենց նման հաճախորդների համար մենք պատրաստել ենք այս ակցիան եւ առաջարկում ենք վերցնել մոդեմը՝ առանց լրացուցիչ ծախսերի մասին մտահոգվելու եւ վայելել արագ եւ որակյալ ինտերնետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

    Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաեւ Ամիրյան 3 եւ Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում: