14:27 | 11.07.19 | Նորություններ | 2489

    ClimateLaunchpad Հայաստան 2019-ն ընդունում է հայտեր

    «ԳԼՈԲԱԼ ԷՅԷՄ»-ը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համատեղ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

    ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների գլոբալ մրցույթ է, որի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները նորարարությունը եւ ձեռներեցությունը խթանելու միջոցով։

    Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Դիմում-հայտը հասանելի է այստեղ:

    Աքսելերացիոն ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջողակ բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: ClimateLaunchpad-ը իրականացվում է աշխարհի ավելի քան 50 երկրում։

    Ծրագիրը ներառում է՝

    • Երկօրյա ինտենսիվ բիզնես ճամբար:
    • 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթաց:
    • Հնարավորություն ներկայացնելու գաղափարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչված ժյուրիի հանձնաժողովին:

    Բիզնես գաղափարը պետք է վերաբերի հետեւյալ ոլորտներին՝

    • Էներգաարդյունավետություն
    • Վերականգնվող էներգիա
    • Սնունդ եւ գյուղատնտեսություն
    • Ջրային ռեսուրսներ
    • Արդյունաբերական տեխնոլոգիաներ
    • Ցանկացած գաղափար՝ կլիմայի փոփոխության եւ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ։

    Եզրափակիչ փուլում ընտրված 2 լավագույն ազգային թիմերը հնարավորություն կստանան նոյեմբեր ամսին Ամստերդամում, մասնակցելու գլոբալ եզրափակիչ մրցույթին եւ կներկայացնելու իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:

    Գլոբալ եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափներին կշնորհվի €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Աքսելերացիոն ծրագրին: