12:42 | 04.07.19 | Նորություններ | 8223

Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն հասանելի է ՌԴ Tele2 օպերատորի սպասարկման սրահներում

Այսուհետ Ռուսաստանում բնակվող եւ դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաեւ ռուսաստանյան Tele2 օպերատորի սպասարկման սրահներում։

«Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի եւ Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայաստանում գտնվելիս բաժանորդները կօգտագործեն հայկական համարը «Ունիվերսալ Պլյուս» hետվճարային սակագնային պլաններից մեկով եւ ներառված րոպեներով կկարողանան զանգել նաեւ Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով, եւ առանց ռոմինգի:

Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով եւ՛ Հայաստանում, եւ՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում:

«Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ սպասարկման սրահները։