11:03 | 04.07.19 | Նորություններ | 4399

Climate Change Tech Accelerator 2019-ին 10 ստարտափ է մասնակցում

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի եւ Ինովացիան լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) հետ համատեղ անցկացնում է «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերացիոն» 20 շաբաթ տեւողությամբ ծրագիրը։

Ընդհանուր 7 երկրից ստացված 34 դիմումներից հարցազրույցի փուլ են անցել 15-ը, որից ընտրվել են 10 ստարտափներ՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։

Աքսելերացիոն ծրագրի այս փուլում ստարտափներն անցնում են բիզնես, տեխնոլոգիական եւ Impact ուղղվածության հանդիպումների շարքով։

Բիզնես հանդիպումների ընթացքում ստարտափները շուկայի ուսումնասիրության, հաճախորդների ներգրավման, վաճառքի պլանավորման եւ վերլուծության միջոցով զարգացնում են իրենց բիզնես պլանը։

Տեխնոլոգիական հանդիպումներն առնչվում են կլիմայական փոփոխության ոլորտում ներկա տեխնոլոգիական միտումներին եւ, ստարտափներին համապատասխան, հնարավոր նոր լուծումների քննարկումներին, ինչպես նաեւ վերջիններիս գաղափարներում Ամպային համակարգերի, Բլոքչեյնի, Արհեստական Բանականության եւ Մեքենայական Ուսուցման հնարավոր ինտեգրացիաներին։

Impact ուղղությունն իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որոնց ընթացքում ստարտափները ծանոթանում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 17 Մարտահրավերների հետ եւ հստակեցնում են արժեքային շղթան եւ սոցիալական արդյունքը՝ համապատասխանեցնելով իրենց գաղափարներին եւ դրանց հաշվելիությունը։

3 հիմնական ուղղություններին զուգահեռ ստարտափներն ամեն շաբաթ քննարկումներ են ունենում իրենց մենթորների հետ, հանդիպում են ոլորտի մասնագետների հետ՝ իրենց գաղափարներն էլ ավելի զարգացնելու նպատակով եւ շուտով նաեւ մասնակցելու են միջազգային համաժողովների եւ կոնֆերանսների, ինչպիսին է օրինակ՝ Պորտուգալիայում կայանալիք ամենամյա Web Summit համաժողովը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց գաղափարները եւ կկարողանան շփվել ներդրողների ու ոլորտի մասնագետների հետ։

ՄԱԶԾ անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուռային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Change Tech Accelerator vol. 2-ը։  Ծրագիրն իրականացվում է Ռուսաստան - ՄԱԶԾ զարգացման վստահության հիմնադրամի եւ Ասիական զարգացման բանկի վենչուրային միջոցներով, եւ անցկացվելու է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ համատեղ: