15:47 | 03.07.19 | Նորություններ | 2865

    Երեւանում կկայանա հանդիպում Epic!-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի հետ

    Հուլիսի 13-ին Hero House-ում կկայանա հանդիպում List.am եւ ամերիկյան Epic! ընկերությունների հիմնադիր Սուրեն Մարկոսյանի հետ:

    ԱՄՆ-ում հիմնադրված Epic!-ը մանկական թվային գրադարան է՝ նախատեսված մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Հիմնադիրներն են Սուրեն Մարկոսյանը եւ YouTube, Google and Disney ընկերություններում թոփ պաշտոններ զբաղեցրած Քեւին Դոնըհյուն:

    Սուրեն Մարկոսյանը նաեւ SmartGateVC-ում եւ gg-ում ներդրողներից է:

    Ներդրումային 4 ռաունդներում Epic!-ն ընդհանուր առմամբ $51,5 մլն է ներգրավել:

    Ներկայում Epic!-ն օգտագործվում է ԱՄՆ տարրական դպրոցների 91%-ում: Այն հասանելի է AppStore-ում, Google Play-ում, ինչպես նաեւ Kindle-ում:

    Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: