10:55 | 28.06.19 | Նորություններ | 8862

    15 փաստ Ինստագրամի մասին

    1.    Ինստագրամում ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատերեր կան, որոնցից 500 միլիոնը ակտիվ են ամեն օր:

    2.    Օգտատերերի 50,3% կին են, 49,7%՝ տղամարդ:  

    3.    Ինստագրամի օգտատերերի 71%-ի տարիքը 35 տարեկանից ցածր է:  

    4.    Ինստագրամում առավել ակտիվ են 18-29 տարեկան (59%) օգտատերերն, իսկ 30-49 տարեկանների խումբը (33%) երկրորդ տեղում է:

    5.    Օգտատերերի 60% մուտք է գործում ցանց ամեն օր:

    6.    Ինստագրամի օգտատերերը սոցցանցում օրական անցկացնում են միջինը 53 րոպե:

    7.    Ինստագրամի 500 միլիոն աքաունթ ամեն օր Story է հրապարակում:

    8.    Ինստագրամի օգտատերերն ամեն օր լայքում են 4,2 միլիարդից ավել գրառում:

    9.    Սոցցանցի օգտատերերն ամեն օր կիսվում են 100 միլիոն գրառումներով:

    10.    Լուսանկարները ստանում են 36% ավելի շատ լայքեր, քան տեսանյութերը:

    11.    #love-ը ամենատարածված հեշտեգն է:

    12.    Օգտատերերի 70% Ինստագրամում փնտրում են բրենդեր:

    13.    Օգտատերերի 80% առնվազն մեկ բիզնես-աքաունթի հետեւորդ են Ինստագրամում:

    14.    Օգտատերերի 83% Ինստագրամում գտնում են նոր ապրանքներ եւ ծառայություններ:

    15.    Աշխարհում ավելի քան 2 միլիոն գովազդատուներ օգտագործում են Ինստագրամը: