16:52 | 27.06.19 | Նորություններ | 7792
Beeline-ում տեղի ունեցավ հերթական «Հաճախորդի օրը», որն այս անգամ նվիրված է ընկերության սեզոնային ռոումինգ առաջարկին եւ այն բաժանորդներին, որոնք մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործուղման։
Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Ընկերությունը բաժանորդների համար պատրաստել է նվերներ, որոնք օգտակար եւ հարմարավետ կլինեն ճանապարհորդության եւ գործուղման ընթացքում։
«Ամառային արձակուրդների շրջանն լիարժեք սկսվել է եւ մենք արդեն ուրախացրել ենք մեր բաժանորդներին մեր յուրահատուկ առաջարկով՝ օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Այսօր, մեր հաճախորդներին գրասենյակներում սպասվում է եւս մեկ անակնկալ․ հնարավորություն շփվել մեր ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, խոսել առաջարկների մասին եւ ստանալ նվերներ, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելիս»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մինչեւ 2019թ. սեպտեմբերի 20-ը, գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաեւ զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում եւ այլ երկրներում։
Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաեւ Ուկրաինայում Kievstar եւ Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել եւ ընդունել ընդամենը 29,99 դրամով: