10:52 | 20.06.19 | Նորություններ | 2364

Աշնանը ՏՏ համայնքը կմրցի վազքի մարաթոնի շրջանակում

Հոկտեմբերի 5-ին կկայանա IT Run Marathon-ը, որին կմասնակցեն ՏՏ ոլորտի մասնագետներ եւ ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերություններ:

Մարաթոնի երկարությունը լինելու է 5 կմ:

«Կազմակերպելով տարածաշրջանում առաջին մարաթոնը՝ ՏՏ համայնքի համար, մենք նպատակ ունենք ստեղծել յուրօրինակ նեթվորքինգ միջավայր ՏՏ մասնագետների համար եւ խրախուսել ֆիզիկապես ակտիվ կենսակերպը նրանց շրջանում։ Մարաթոնը կազմակերպվելու է Աշտարակ քաղաքում, այս քայլով մենք նպատակ ունենք նպաստել մարզերի զարգացմանը եւ խրախուսել ապակենտրոնացումը ՝ մեծ եւ հետաքրքիր միջոցառումները տեղափոխելով Երեւանից դուրս»,- նշել է միջոցառման կազմակերպիչ Վահե Բաղդասարյանը:

Մասնակիցները կպարգեւատրվեն մրցանակներով, իսկ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը կշահի մարաթոնի գավաթը։

IT Run Marathon-ի կազմակերպիչը Brainbit ընկերությունը, որը 2016թ.-ից սկսած մարքեթինգային ծառայություններ է տրամադրում ավելի քան 50 ընկերությունների աշխարհում։ Ներկայումս կազմակերպությունը նաեւ մասնաճյուղ ունի Գերմանիայում։