14:17 | 19.06.19 | Նորություններ | 27486

    DataArt ընկերությունը՝ «ԲարՔեմփ Երեւան»- ի հովանավոր

    DataArt ընկերությունը «ԲարՔեմփ Երեւան» չկոնֆերանսի պաշտոնական հովանավորն է: Այն կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 22-ից 23-ը:

    «Սա DataArt Հայաստանի առաջին Բարքեմփն է: Մենք կունենանք սեփական տաղավար եւ մեր խոսնակներին՝ Լյուբլինից եւ Սանկտ Պետերբուրգից»,- ասել է DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը:

    «ԲարՔեմփ Երեւան»-ի շրջանակում JavaScript-ի մասնագետ Իհոր Չուլինդան կներկայացնի ոլորտի վերջին նորությունները: DevOps-ի մասնագետ Իվան Բազայչենկոն էլ կխոսի Azure-ում .Net-ի կիրառման մասին:

    Չկոնֆերանսի շրջանակում DataArt-ը կներկայացնի հայաստանյան գրասենյակի թափուր հաստիքները:

    DataArt-ը ստեղծում եւ մշակում է եզակի ծրագրային լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը տարբեր ոլորտներում: DataArt-ը ձեռք է բերել բազմաթիվ ընկերությունների վստահությունը, որոնց թվում են Nasdaq-ը, Travelport-ը, Ocado-ը, Betfair-ը, Regus-ը, Meetup-ը եւ Apple Leisure Group-ը:

    DataArt-ը համախմբում է ավելի քան 2700 մասնագետների փորձը Միացյալ Նահանգների, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի 22 քաղաքներում: