11:13 | 17.06.19 | Նորություններ | 2434

Մարուսյա. Mail.Ru Group-ը սկսել է ձայնային օգնականի թեստավորումը

Mail.Ru Group-ը մեկնարկել է Մարուսյա ձայնային օգնականի թեստավորման գործընթացը:

Ձայնային օգնականը կարողանում է երաժշտություն միացնել, պատասխանել հարցերի, հեքիաթներ պատմել, եղանակը կանխատեսել, նշել գնացքի տոմսի գինը, եւ այլն:

Թեստավորմանը մասնակցելու համար հարկավոր է հայտ լրացնել նախագծի կայքում, App Store-ում կամ Google Play-ում:

Mail.ru Group-ում տեղեկացրել են, որ ձայնային օգնականի ստեղծման համար ներդրվել է $2 մլն: Ապագայում այն կինտեգրվի Mail.ru Group-ի այլ պրոդուկտներում: