14:08 | 14.06.19 | Նորություններ | 9312

«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է «Լավ օրեր» առաջարկը

«Ռոստելեկոմ»-ը մեկնարկում է նոր՝ «Լավ օրեր» առաջարկը, որի շրջանակում յուրաքանչյուր ամսվա 16-ին եւ 17-ին ընկերության բաժանորդները հնարավորություն են ստանում դիտելու ավելի քան 170 միջազգային հեռուստաալիքներ ու վայելել գերարագ՝ մինչեւ 100Մբ/վ ինտերնետ արագությունն՝ առանց սահմանափակումների եւ հավելավճարի։

«Լավ օրեր» առաջարկի շնորհիվ բաժանորդները կբացահայտեն «Ռոստելեկոմ»-ի բազմաժանր հեռուստաալիքները, կծանոթանան հեռարձակվող բովանդակությանը եւ կվայելեն մինչեւ 100Մբ/վ գերարագ ինտերնետ արագության առավելություններն ու հնարավորությունները։ Սա հետագայում կօգնի նաեւ որոշում կայացնել՝ ընկերության այլ ծառայություններ եւ հեռուստաալիքներ գնելիս ։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար եւ գործում է «Ռոստելեկոմ»-ի ինտերնետի եւ Սմարթ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։