16:38 | 12.06.19 | Նորություններ | 10885

Ucom-ը ներկայացել է ամառային առաջարկներով՝ շարժական կապի բաժանորդների համար

Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել ճեպազրույցով եւ ներկայացրել է ընկերության շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները։

Մասնավորապես, Ucom շարժական կապի Ունիվերսալ եւ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ավելացնելու շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչեւ 45 ԳԲ շարժական ինտերնետ եւ մինչեւ 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար։

Նշված սակագնային պլաններում ներառված րոպեների, կարճ հաղորդագրությունների եւ ինտերնետի ծավալն ավելացել է մինչեւ 2 անգամ։ Ի դեպ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտագործել ներառված րոպեները նաեւ դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

Ավելին՝ Ucom Ունիվերսալի եւ Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումները սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի։

«Մենք նաեւ վերանայել ու կրկնապատկել ենք uԿանխավճարային ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Ներկայումս u1000, u1500, u2000 եւ u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը ունեն նաեւ գիգաբայթերի կրկնապատկված ծավալ։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը եւ առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ»,- նշել է Ucom ընկերության համահիմանդիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպա, մասնավորապես՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը եւ վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6,4 դրամից 1 ՄԲ համար։ Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը եւ, հետեւելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը: