14:51 | 10.06.19 | Նորություններ | 9381

«Ռոստելեկոմ»-ի անձնակազմը միացել է համապետական շաբաթօրյակին

Հունիսի 8-ին «Ռոստելեկոմ»-ը միացավ Երեւանի համապետական շաբաթօրյակին։ Ընկերության աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացրին Հրազդանի կիրճի հանրային հատվածում։

«Մենք՝ բոլորս, հայաստանցի ենք եւ ուզում ենք, որ Հայաստանը լինի մաքուր։ Երեւանը՝ որպես Հայաստանի մարգարիտ, կարծում եմ, պետք է լինի ամենասիրուններից մեկը։ Մեր լումանայս կերպ կարող ենք ներդնել՝ համարելով մեր կորպորատիվ եւ մարդկային պարտքը։ Ընկերության ուղերձը ոչ միայն Երեւանի, այլ բոլոր համայնքների բնակիչներին կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի մաքրության պահպանման գործում եւ այս մտածողությունը պետք է կենսակերպ դառնա ինչպես մեր, այնպես էլ սերունդների համար»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։

«Ռոստելեկոմ»-ում նշել են, որ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում մշտապես կարեւորվել են բնապահպանական հիմնահարցերն ու խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։