14:24 | 07.06.19 | Նորություններ | 8466

Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին

Beeline-ը հայտարարում է Samsung սմարթֆոնների Galaxy A սերիայի վաճառքի ակցիայի անցկացման մասին։

Սմարթֆոնների տեսականուց որեւէ մեկը գնելիս մինչեւ 2019թ․ օգոստոսի 20-ը՝ հաճախորդները կստանան 25 ԳԲ շարժական ինտերնետ եւ հատուկ նվեր՝ 033 կոդով հեռախոսահամար։ Սմարթֆոնները հասանելի են ապառիկ վաճառքով։

«Samsung հեռախոսներն արժանաբար սիրված են հաճախորդների կողմից եւ սովորաբար սմարթֆոնների շրջանում ամենաշատն են վաճառվում։ Այս ակցիայի շնորհիվ մեր հաճախորդներն եզակի հնարավորություն կստանան՝ ձեռք բերել հայտնի բրենդի հեռախոս եւ առաջիններից մեկն ունենալ գեղեցիկ 033 կոդով հեռախոսահամար։ Իսկ բջջային ինտերնետի մեծ ծավալը կդառնա եւս մեկ հաճելի բոնուս, որը կօգնի բացահայտել նոր սմարթֆոնի ամբողջ ներուժը եւ մեր ծառայությունների առավելությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տեսականիում առկա են Samsung Galaxy A սերիայի բոլոր հեռախոսները։ 24 ամսով ապառիկ վաճառքի դեպքում սկզբնական Samsung Galaxy A 10 մոդելի արժեքը կազմում է ամսական 3300 դրամ։ Beeline-ում վաճառվում են միայն պաշտոնական տարբերանշանով Samsung հեռախոսներ, որոնք արտադրված են հատուկ մեր տարածաշրջանի համար: