14:07 | 29.05.19 | Նորություններ | 2762

Google Maps-ում պատմական քարտեզներ են հայտնվել

Google Maps-ում արդեն հասանելի են պատմական քարտեզներ, որոնք ընդգրկում են 1680- 1930թթ.:

Google Maps եւ Google Earth ծառայություններ են ներբեռնվել ավելի քան 120 պատմական քարտեզներ՝ Դեյվիդ Ռամսիի հավաքածուից:

Քարտեզները հնարավորություն կտան տեսնել, թե ինչպես են դարերի ընթացքում աճել քաղաքները, դրանց բնակչությունը եւ տարածքը:

Վերջերս Maps.me հավելվածը գործառույթ էր ներկայացրել, որը թույլ էր տալիս անցնել «Գահերի խաղը» սերիալի նկարահանման վայրերով: Երթուղին ընդգրկում էր 16 տեղանք: