16:45 | 27.05.19 | Նորություններ | 3121

EPIC ստարտափ ինկուբատորի դեմո օրը՝ հունիսի 4-ին

Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկայանա EPIC ստարտափ ինկուբատորի չորրորդ շրջափուլի դեմո օրը:

Գարնանային շրջանի մասնակից 9 ստարտափ թիմերը կներկայանան ներդրողների, ձեռներեցների եւ ՏՏ համայնքի առաջ:

Թիմերի մասին տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

Ծրագրի շրջանակում թիմերը մասնակցել են 12 շաբաթյա դասընթացների, զարգացրել են իրենց ստարտափ գաղափարները, կառուցել եւ հաստատել բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից:

Ծրագիրը ներառել է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից: