14:23 | 20.05.19 | Նորություններ | 7814
Beeline-ն անցկացնում է VDSL տեխնոլոգիայով գերարագ ֆիքսված ինտերնետին միացման ակցիա, որը նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար եւ կտեւի մինչեւ 2019թ․ օգոստոսի վերջը։
Ակցիայի շրջանակում կորպորատիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ի VDSL ինտերնետին՝ 15, 30 и 90 Մբիթ/վրկ․ արագությամբ, իսկ ամսական բաժանորդավճարը կկազմի համապատասխանաբար 6000, 9000 եւ 15000 դրամ։ Ծառայությունը ներառում է շուրջօրյա տեխնիկական սպասարկում։
«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել կապի ենթակառուցվածքի մեջ, արդիականացնել ֆիքսված կապը եւ դրա հիման վրա առաջարկել հաճախորդներին ինտերնետի բարձր արագություններ եւ որակյալ կապ։ Երեւանում արդեն հազարավոր հաճախորդներ օգտվում են VDSL տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետից, եւ մենք վստահ ենք, որ կորպորատիվ հատվածի գործընկերները նույնպես ըստ արժանվույն կգնահատեն մեր նորացված ինտերնետի բոլոր առավելությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։