14:12 | 17.05.19 | Նորություններ | 8491
Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։
Վաճառքի առաջին փուլը մեկնարկել է այսօր ժամը 12։00-ին եւ կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։
Առաջին 100 պրեմիում համարները տեղադրված են bid.beeline.am կայքում` ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։ Մայիսի 22-ի առավոտյան առաջին փուլը կավարտվի եւ այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց առցանց աճուրդի միջոցով։
«Այս տարվա սկզբում Beeline-ը հայտարարեց, որ բջջային կապի հաճախորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնի շեմը։ Ավելի ու ավելի շատ հաճախորդներ Հայաստանում նախընտրում են Beeline-ը, եւ մենք ուրախ ենք բաժանորդներին առաջարկել նոր կոդով հեռախոսահամարներ։ Նշեմ, որ վաճառքները տեղի են ունենում մաքսիմալ թափանցիկ կերպով, եւ նույնիսկ «ամենագեղեցիկ» համարը ցանկացած անձ կարող է գնել։ Այժմ դա կարելի է անել ֆիքսված գնով, որից հետո կմեկնարկի աճուրդը»,- 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: