17:13 | 14.05.19 | Նորություններ | 2186

    WhatsApp-ում խոցելի ծրագիր է հայտնաբերվել

    WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է ծրագիր, որը թույլ է տվել հաքերներին ներթափանցել այլ սմարթֆոններ՝ զանգերի գործառույթի օգնությամբ, գրել է TechCrunch-ը:

    Նշվում է, որ լրտեսական ծրագիրը տեղադրվել է ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերով աշխատող հեռախոսներում: Զանգողը կարողացել է դիմացինի հեռախոսում տեղադրել լրտեսական ծրագիր, անկախ նրանից՝ այդ զանգին պատասխանել են, թե ոչ:

    WhatsApp-ը մայիսին 13-ին թարմացրել է հավելվածը, սակայն հայտնի չէ, թե կատարվածի արդյունքում քանի օգտատեր է տուժել:

    Լրտեսական ծրագիրը մշակվել է իսրայելական NSO Group-ի կողմից: Pegasus անունով ծրագիրը թույլ է տալիս միացնել այլ սմարթֆոնի տեսախցիկը եւ բարձրախոսը, կարդալ հաղորդագրությունները եւ տեղեկանալ, թե որտեղ է գտնվում հեռախոսը: