13:13 | 14.05.19 | Նորություններ | 6633
Beeline-ը հայտարարում է «Սմարթ» սակագնային փաթեթներում ամսական շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին։
Այսպես, «Սմարթ 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ամսական ստանալու են 3 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 1,5 ԳԲ-ի փոխարեն, իսկ «Սմարթ 2500» եւ «Սմարթ 3500» փաթեթների բաժանորդները համապատասխանաբար կստանան 5 եւ 7 ԳԲ՝ նախկին 3 եւ 4 ԳԲ-ի փոխարեն։
«Ամբողջ աշխարհում աճում են շարժական ինտերնետի օգտագործման ծավալները, իսկ օգտակար առցանց գործիքների ու նյութերի որակը բարձրանում է օրեցօր։ Եվ, որպեսզի այսօր մեր բաժանորդները հանգիստ կարողանան օգտվել իրենց սիրելի բջջային հեռախոսի հնարավորություններից, մենք Beeline-ում որոշել ենք մեծացնել շարժական ինտերնետի ծավալները մեր ամենատարածված «Սմարթ» սակագնային փաթեթներում։ Նշեմ, որ մեր բաժանորդներն այժմ յուրաքանչյուր ամիս ստանալու են գրեթե կրկնակի շատ ինտերնետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների կողմից չօգտագործված ինտերնետի ծավալը ամսվա վերջում չի զրոյացվում, այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։