15:23 | 13.05.19 | Նորություններ | 7225

    Beeline-ը 033 կոդով պրեմիում համարների նախաաճուրդային վաճառք կանցկացնի

    Beeline-ը տեղեկացնում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։

    Վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսի 17-ին, ժամը 12։00-ին եւ կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։

    Համարները կտեղադրվեն ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։

    Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին հնարավոր կլինի ծանոթանալ մայիսի 15-ից կայքում:

    Այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց աճուրդի միջոցով։