10:22 | 06.05.19 | Նորություններ | 2619

PayX վճարումներ հնարավոր է կատարել ArCa մոբայլ հավելվածով

Գործարկվել է ArCa.am մոբայլ հավելվածը, որն ի թիվս բազմաթիվ այլ ծառայությունների հնարավորություն է ընձեռում օգտատերերին կատարել PayX վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, առեւտրի եւ սպասարկման կազմակերպություններում։

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է գործարկել հավելվածը, ընթերցել/ սկանավորել PayX QR կոդը եւ հաստատել վճարումը՝ մեկ հպումով։


ArCa.am հավելվածը հասանելի է iOS եւ Android հարթակներում:

Արմենիան Քարդը-ը Հայաստանի ազգային վճարային համակարգի օպերատորն է եւ անդամ բանկերին մատուցում է պրոցեսինգի եւ քլիրինգի ծառայություններ։

PayX-ը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ստեղծում է մոբայլ վճարումների միասնական համակարգ։