15:18 | 30.04.19 | Նորություններ | 2976

Samsung-ը մտադիր է խաղային ծառայություն գործարկել

Samsung-ը հնարավոր է խաղային ամպային ծառայություն գործարկի:

Վերջերս ընկերությունն ԱՄՆ-ի արտոնագրերի եւ ապրանքային նշանների բյուրոյում նոր ապրանքանիշ է գրանցել՝ PlayGalaxy Link:


Samsung-ն իր ապրանքանիշի նկարագրությունում նշել է, որ զբաղվում է սմարթֆոնների ստեղծմամբ, խաղերի համար ծրագրային ապահովմամբ, օնլայն մրցաշարերի ծառայություններով եւ օնլայն խաղերով:

Նախնական տեղեկություններով, PlayGalaxy Link-ն աշխատելու է լրացված եւ վիրտուալ իրականության լուծումներով: Ծառայությունը կարող է դառնալ Apple Arcade ծառայության մրցակիցը՝ Galaxy սարքերի համար: