14:01 | 29.04.19 | Նորություններ | exclusive 11390

Armenia Software Testing Cup մրցույթին 14 թիմ է մասնակցում

Այսօր Երեւանում անցկացվել է Armenia Software Testing Cup մրցույթը՝ Yerevan Testing Days կոնֆերանսի շրջանակում:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցույթին մասնակցում են հայաստանյան 14 ընկերությունների թեստավորողների թիմեր:

Թիմերը թեստավորել են կայքերի ստեղծման Ucraft հարթակը:

Հարթակը մասնակիցներին ներկայացրել են Ucraft ընկերության հիմնադիր եւ տնօրեն Գեւ Բալյանը եւ համահիմնադիր Աշոտ Վարդանյանը։

Մրցույթի գլխավոր մրցավարը Yerevan Testing Days-ի կազմակերպիչ Արտակ Գասպարյանն է: Մրցավարական կազմում են մասնագետներ Արմեն Հովհաննիսյանը, Գեւ Բալյանը, Վարդան Այվազյանը եւ Եվգենի Եֆիմովը (ՌԴ):

Մասնակից թիմերը թեստավորում են պրոդուկտը, ներկայացնում խնդիրներն ու հանդես գալիս պրոդուկտը բարելավելու առաջարկներով: Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը կարժանանան մրցանակների: