10:38 | 29.04.19 | Նորություններ | 8445

Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացրել է Apps Club ծառայությունը

Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է Apps Club ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված եւ խաղ:

Հաճախորդները կարող են բաժանորդագրվել եւ ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի եւ ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:

• 3 օր՝ փորձնական օգտագործման համար
• բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
• Apps Club-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս եւ ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում
• վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)

Բաժանորդագրվել հարկավոր է http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը եւ հետեւելով հրահանգներին, Apps Club բջջային հավելվածի միջոցով, 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն (1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30»):

Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:

Apps Club ծառայությամբ հավելվածներ եւ խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:

Ծառայության գինը 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 դրամ, 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 դրամ, 1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 դրամ:

1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է՝

- SMS հաղորդագրության միջոցով= ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)

- Apps Club հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին եւ սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային եւ հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն: Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: