15:33 | 26.04.19 | Նորություններ | 2192

Samsung-ը կրիպտոարժույթ կստեղծի

Samsung ընկերությունը, որը վերջերս սկսել է աշխատել սեփական բլոկչեյն ցանցի ստեղծման ուղղությամբ, նախատեսում է ապագայում գործարկել Samsung Coin կրիպտոարժույթը։

Սկզբնական շրջանում նախագիծը փակ բնույթ կկրի, իսկ ավելի ուշ հնարավոր կլինի Samsung Coin-ով գործարքներ կատարել։

CoinDesk Korea-ի տեղեկություններով, Samsung-ում ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է բլոկչեյն ցանցի ստեղծման ուղղությամբ։

Նշենք, որ Samsung-ն ունի սեփական կրիպտո դրամապանակը՝ Blockchain KeyStore-ը, որտեղ հնարավոր է միայն Ethereum-ով գործարքներ իրականացնել։