11:29 | 25.04.19 | Նորություններ | 3034
ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների տրամադրման ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը, որի շրջանակում նորաստեղծ ընկերությունները հարկային արտոնություններից կօգտվեն մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը:
ԱԺ-ում օրենքի քննարկման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես, նախագծից հանվել է օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթը, որը վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ էր դարձել եւ հարուցել տեղական որոշ ՏՏ ընկերությունների դժգոհությունը: