11:12 | 23.04.19 | Նորություններ | 2492

Հրապարակվել է ամենահաճախ կոտրվող գաղտնաբառերի վարկանիշը

Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնի տվյալներով, 123456 գաղտնաբառի կոմբինացիան աշխարհում հաքերային հարձակման ենթարկված գաղտնաբառերի շարքում ամենատարածվածն է:

Գլխավոր տասնյակն ունի հետեւյալ տեսքը՝

- 123456 - 23,2 մլն
- 123456789 - 7,7 մլն
- qwerty - 3,8 մլն
- password - 3,6 մլն
- 11111111 - 3,1 մլն
- 12345678 - 2,9 մլն
- abc123 - 2,8 մլն
- 1234567 - 2,5 մլն
- password1 - 2,4 մլն
- 12345 - 2,3 մլն

Նշված գաղտնաբառերը խորհուրդ չի տրվում օգտագործել, եթե չեք ցանկանում դառնալ կիբեռհարձակման զոհ:

Գաղտնաբառ կազմելիս մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել 3 պատահական բառերից կազմված կոմբինացիա կամ մտածել բարդ գաղտնաբառ, որում կլինեն տարատեսակ թվեր, խորհրդանիշներ եւ տառեր: Անվտանգության մեծացմանը կնպաստի նաեւ կրկնակի նույնականացման գործառույթը:

Հիշեցնենք, որ Տվյալների պաշպանությամբ զբաղվող SplashData ընկերությունը հրապարակել էր 2018թ. 100 ամենաթույլ գաղտնաբառերի ցուցակը, որտեղ նույնպես առաջին տեղում 123456 կոմբինացիան էր: