14:25 | 22.04.19 | Նորություններ | 6932

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

«Արմաթ» ինժեներական կրթության ծրագիրը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին ընթացող Bett Middle East Leadership Summit & Expo կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին:

«Արմաթ»-ը Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաեւ հայ դպրոցականների դետալ առ դետալ ինքնուրույն մոդելավորած ու պատրաստած ռոբոտները, դրանց ծրագրային լուծումները, ինչպես նաեւ երեքը մեկում հաստոց, որը ներառում է եռաչափ տպիչ, շաղափային եւ լազերային հաստոցներ:

Bett Middle East Leadership Summit & Expo-ին մասնակցում են պետական եւ կրթական շուրջ 50 կազմակերպություններ, 20-ից ավելի երկրների պետական կառույցների եւ կրթության նախարարությունների պաշտոնյաներ:

«Արմաթ» ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ Կառավարության եւ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: ԱՏՁՄ-ն ծրագրում է լաբեր տեղադրել ՀՀ բոլոր դպրոցներում, եւ բանակցություններ է վարում նաեւ այն մի շարք երկրներ արտահանելու ուղղությամբ: