16:19 | 18.04.19 | Նորություններ | 9692

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավտոմատ ամպային հեռախոսային կայան է գործարկել

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը, որը ծախսարդյունավետ լուծում է մեծ, միջին եւ փոքր ձեռնարկությունների համար:

    Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման եւ ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:

    Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միեւնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ եւ մի շարք այլ ծառայություններ:

    «Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլեւ կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

    ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք եւ պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:

    Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետեւյալ ծառայությունները.

    • Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի:
    • Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը եւ պատասխանել ստացվող մուտքային զանգին:
    • Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ:
    • Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:
    • Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:

    Ծառայությունների հիմնական փաթեթ՝

    Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10

    - Օգտագործողների փակ խմբի ստեղծում
    - Զանգահարողի ինքնորոշում
    - Ողջույնի հաղորդագրություն
    - Մուտքային զանգերի բաշխում
    - Կոնֆերանս զանգ

    Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

    Ծառայությունների ընդլայնված փաթեթ՝

    Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50

    - Օգտագործողների փակ խմբի ստեղծում
    - Զանգահարողի ինքնորոշում
    - Ընդլայնված IVR
    - Ողջույնի հաղորդագրություն
    - Մուտքային զանգերի բաշխում
    - Կոնֆերանս զանգ
    - Զանգերի ձայնագրություն

    Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Բոլոր գները ներառում են ԱԱՀ: