10:56 | 18.04.19 | Նորություններ | 1828

Աղբյուր. Facebook-ը սեփական ձայնային օգնական կունենա

Facebook-ն աշխատում է սեփական ձայնային օգնականի մշակման ուղղությամբ, հայտնում է CNBC-ն:

Նշվում է, որ 2018թ.-ից ձայնային օգնականի մշակմամբ զբաղվում է ընկերության բաժիններից մեկը, որը մասնագիտացած է Facebook-ի երկարաժամկետ տեխնիկական նախագծերի վրա:

Նախագիծը ղեկավարում է AR/VR եւ Facebook Assistant բաժինների ղեկավար Այրա Շնայդերը:

Հիշեցնենք, որ Facebook-ը 2015թ. գործարկեց Facebook Messenger-ի համար նախատեսված M վիրտուալ օգնականը, որն աշխատում էր արհեստական բանականության տեխնոլոգիայով: 2018թ. հունվարին նախագիծը դադարեցվեց: