17:14 | 02.04.19 | Նորություններ | 8908
Ucom ընկերության կողմից ստեղծված uCloud ամպային համակարգը վերածվել է առանձին պորտալի, որը թույլ կտա նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման եւ զարգացման ծախսերը։
uCloud ամպային համակարգի ucloudspace.am պորտալը ստարտափներին եւ խոշոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ունենալ առանձին վիրտուալ սերվերների տեսակներ, տարբեր ամպային ծրագրեր եւ այլ ամպային լուծումներ։
Պորտալում օգտատերը կարող է ծանոթանալ մատուցվող ծառայություններին, առցանց գրանցվել, առցանց վճարումներ իրականացնել, մեկ ինտերֆեյսի միջոցով կառավարել ծառայությունները: Պորտալի միջոցով Ucom-ն առաջարկում է IaaS ծառայություն (ենթակառուցվածքը որպես ծառայություն), որը թույլ է տալիս uCloud ինտերֆեյսում ինքնուրույն ստեղծել վիրտուալ սերվերներ, գործածել տարբեր օպերացիոն համակարգեր, կառուցել սեփական ցանցային ենթակառուցվածքը:
Ի տարբերություն հայաստանյան մի շարք ընկերությունների, որոնք տրամադրում են միայն վիրտուալ սերվերներ, uCloud-ը թույլ է տալիս լիովին անկախ միջավայր ստեղծել, որտեղ կարելի է միաժամանակ օգտագործել եւ կառավարել տարբեր պրոդուկտներ:
«Առաջիկայում առավել կզարգացնենք մեր պատրաստի հարթակները (PaaS) եւ ծրագրային ծառայությունները (SaaS): Ներկայումս պորտալի միջոցով կարելի է նաեւ գրանցել դոմեններ, օգտվել ընդհանուր հոսթինգ ծառայությունից, մասնավորապես՝ ստեղծել վեբ-կայքեր եւ տեղակայել դրանք առցանց սերվերների վրա: Մենք առաջարկում ենք նաեւ համատեղակայում կամ ֆիզիկական հոսթինգ, որը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում մեր տվյալների կենտրոնում»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
ucloudspace.am պորտալում գործում է առցանց աջակցություն՝ 24/7 ռեժիմով: