16:40 | 25.03.19 | Նորություններ | 2544

Telegram-ում արդեն հնարավոր է անվերադարձ ջնջել չաթը

Telegram-ում այսուհետ հնարավոր է ջնջել ուղարկած հաղորդագրությունը՝ անկախ նրանից, թե այն երբ է ուղարկվել:

Այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:

«Վերջին 10-20 տարիների ընթացքում մեզանից յուրաքանչյուրը փոխանակվել է միլիոնավոր հաղորդագրություններով՝ հազարավոր մարդկանց հետ: Հարաբերությունները սկսվում են եւ ավարտվում, իսկ խոսակցության պատմությունը նախկին ընկերների ու կոլեգաների հետ մնում է»,- նշել է Դուրովը, ընդգծելով, որ հին եւ կոնտեքստից կտրված հաղորդագրությունները տարիներ անց անգամ կարող են ձեր դեմ օգտագործվել:

Telegram-ում հաղորդագրությունը ջնջելու դեպքում, այն կանհետանա նաեւ զրուցակցի մոտից: Ցանկության դեպքում կարելի է միանգամից ջնջել ամբողջ խոսակցությունը՝ մաքրելով բոլոր հետքերը: