14:32 | 20.03.19 | Նորություններ | 2379

Instagram-ը գնումներ կատարելու գործառույթ է թեստավորում

Instagram-ը ներկայացրել է թեստավորման փուլում գտնվող նոր գործառույթ, որը թույլ կտա հավելվածում մեծ թվով բրենդներից գնումներ կատարել:

Օգտատերերը կկարողանան ընտրել իրենց դուր եկած ապրանքը՝ բրենդի լուսանկարներից, որոշել գույնը եւ չափսերը, նշել պատվերի ստացման հասցեն եւ վճարում կատարել՝ Instagram-ի միջոցով:

Հաջորդ գնումների համար օգտատիրոջ ներմուծած տեղեկատվությունը կպահպանվի: Նա նաեւ կկարողանա հետեւել, թե որտեղ է իր գնած ապրանքը:

Ներկայում գործառույթը գաղտնի թեստավորման փուլում է ԱՄՆ-ում՝ Adidas, Balmain, H&M, Nike, NYX Cosmetics եւ այլ հայտնի բրենդների մասնակցությամբ: